Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՙՈճրագործության բանակ՚-ը կցուցադրվի Հայաստանում

Մշակույթ

Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանը նոյեմբերի 25-ից մինչեւ դեկտեմբերի 3-ը կգտնվի Հայաստանում իր ՙՈճրագործության բանակ՚ (L'Armée du crime) ֆիլմի հայաստանյան պրեմիերայի առիթով։

Ֆիլմը ներկայացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆրանսիական Դիմադրության շարժման մասնակից Միսակ Մանուշյանի եւ իր պարտիզանական խմբի պատմությունը։ Երեւանում են ֆիլմի դերակատարներ Արիան Ասկարիդը, Սերժ Ավեդիկյանը, ինչպես նաեւ ֆիլմի տնօրեն Մալեկ Համզաուին։

Ֆիլմը կցուցադրվի Երեւանում, «Մոսկվա» կինոթատրոնում նոյեմբերի 29 (հայերեն թարգմանությամբ) եւ դեկտեմբերի 1-ին (ֆրանսերեն բնագրով), Ուջան գյուղում' նոյեմբերի 28-ին ու Գյումրիում' նոյեմբերի 30-ին։

Տեղեկացնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մամլո բաժինը: