Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess sinkfild
A A
Սպորտ

«Սինկֆիլդի գավաթ». Հաղթողը կորոշվի թայ-բրեյքում

Ամերիկյան Սեյնթ Լուիս քաղաքում ավարտվեց շախմատի «Սինկֆիլդի գավաթի» խաղարկությունը, որը 2019 Grand Chess Tour-ի փուլերից մեկն է:

Վերջին՝ 11-րդ տուրից առաջ, աղյուսակը 6 միավորով գլխավորում էր Դին Լիժենը: Չինացի գրոսմայստերը սպիտակներով չկարողացավ հաղթել ադրբեջանցի Շախրիյար Մամդյարովին եւ ստիպված հաշտություն կնքեց: Իսկ ահա նրանից կես միավորով ետ մնացող 4 շախմատիստներից Մագնուս Կառլսենը, սեւերով հաղթեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին եւ վաստակած միավորներով հավասարվեց առաջատարին:

Այդպիսով, Grand Chess Tour-ի այս փուլի հաղթողը կորոշվի թայ-բրեյքում: Այսօր աշխարհի չեմպիոնը կխաղա սպիտակներով, իսկ վաղը՝ սեւերով: Ոչ-ոքիի դեպքում հաղթողը կորոշվի «Արմագեդոնում»:

Նշենք, որ մեր շախմատիստ Լեւոն Արոնյանը 11 հնարավորից վաստակելով 4,5 միավոր, ամերիկացի Վեսլի Սոյի հետ բաժանել է 11-12-րդ տեղերը: Նա կստանա 10 հազար դոլար պարգեւավճար: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 325 հազար դոլար: