Բացել լրահոսը Փակել լրահոսը
67829173_1451030418372896_3000998678845456384_n
A A
Հասարակություն

Բեռնատար է շրջվել․ Վրաստանի սահմանային անցակետը փակվել է

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր Գոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող ավտոճանապարհի վրացական հատվածում՝ սահմանից մոտ 4 կմ հեռավորության վրա, շրջվել է սպիրտ տեղափոխող բեռնատար, որի հետևանքով փակվել է անցակետ տանող ավտոճանապարհը։

«Այժմ երթևեկությունը կանգնեցված է, սահմանին կա տրանսպորտային միջոցների հերթ։

Վրացական պատկան մարմիններից հայտնում են, որ արդեն սկսվել է շրջված բեռնատարը ճանապարհից հեռացնելու աշխատանքները և շուտով ճանապարհը կբացվի»,- ասված է հայտարարության մեջ։