A
A
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց
Աջակցիր «Ա1+»-ինՕգոստոսի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 65 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն