Դատարանը բավարարել է մայր թատրոնի նախկին ռեժիսոր-բեմադրիչի հայցը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախկին ռեժիսոր, բեմադրիչ Տիգրան Գասպարյանի հայցը։ Թատրոնի տնօրինությունը պարտավորվել է վերականգնել նրան նախկին աշխատանքում, կամ վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի չափով՛
Այդ մասին «Ա1+»-ին տեղեկացրեց Տիգրան Գասպարյանը։
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին Տիգրան Գապարյանից բացի, թատրոնից նույն կերպ աշխատանքից ազատվել են նաև թատրոնի դերասաններ, որոնցից երկուսը՝ Էռնա Ավետիսյանը և Կարինա Հարությունյան նույնպես հայց են ներկայացրել դատարան՝ իրենց ապօրինի աշխատանքից ազատելու վերաբերյալ։ Նրանց գործը դեռևս քննվում է դատարանում։