Բացել լրահոսը Փակել լրահոսը
arayik
A A
Հասարակություն

Նախարարի հրամանը ընդունելության քննությունների վերաբերյալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների ընդունելության ժամկետները երկարաձգվել են

ՀՀ բարձրագույն, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական  ուսումնական հաստատություններ ընդունվելու համար սահմանվել են փաստաթղթեր ներկայացնելու և ընդունելության հետևյալ ժամկետները`

ա) անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ մինչև   2019 թվականի օգոստոսի 23-ը ներառյալ,

 բ)  վճարովի առկա ուսուցմամբ  բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված   կրթական   ծրագրերով ընդունելության համար՝ մինչև   2019 թվականի սեպտեմբերի 20-ը ներառյալ,

գ)  վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության համար՝ մինչև   2019 թվականի հոկտեմբերի 7-ը  ներառյալ,

դ) վճարովի   հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով  ընդունելության համար՝ մինչև   2019 թվականի հոկտեմբերի 11-ը ներառյալ, 

ե) վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության  համար՝ մինչև   2019 թվականի դեկտեմբերի 10-ը ներառյալ, 

զ) վճարովի առկա ուսուցմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ մինչև   2019 թվականի օգոստոսի 20-ը ներառյալ: 

է) վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում  ընդունելության համար՝ մինչև   2019 թվականի նոյեմբերի 20-ը ներառյալ,

ը)  վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում   ընդունելության համար՝ մինչև   2019 թվականի նոյեմբերի 20-ը ներառյալ:

  • Սփյուռքահայերի փաստաթղթերը ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից 17:00-ը (ընդմիջում՝ 13:00-14:00).
  • Օտարերկրյա քաղաքացիների փաստաթղթերը ընդունվում են յուրաքանչյուր շաբաթվա երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 10:00-ից 17:00-ը (ընդմիջում` 13:00-14:00):

Այս  մասին հայտնում է ԿԳՆ-ը։