Բացել լրահոսը Փակել լրահոսը
68518914_636594043497035_6529695778619785216_n
A A
Հասարակություն

Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կիրականացվեն (տեսանյութ)

ՀՀ աշխատանքի  և սոցիալական հարցերի նախարարությունը «ՕՔՍԵՋԵՆ» հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնել է հանրային քննարկումներ՝ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով։ Այս մասին տեղեկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը։

Կազմվել է աշխատանքային մասնագիտական խումբ, որում ներգրավված են պետական շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ, գործատուներ, արհմիությունների ներկայացուցիչներ և այլ մասնագետներ։

Արման Ուդումյանը նշեց, որ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումները միտված են երկու հիմնական խնդիրների լուծմանը՝ աշխատանքային օրենսգրքի օրենսդրական և ենթաօրենսդրական դաշտերը միջազգային լավագույն փորձին համապատասխանեցնելուն և անդրադառնալուն աշխատանքի ընթացքում ծագած խնդիրներին և օրենսդրական բացթողումներին, որոնք նախարարությունը հաճախ ստանում է դիմումների հեռախոսազանգերի միջոցով։

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ ժորա Սարգսյանը նշեց, որ կատարվող փոփոխությունները հնարավորություն կտան, որպեսզի  գործատու-աշխատող աշխատանքային հարաբերությունները լինեն ավելի ճկուն և դինամիկ։

 «Աշխատանքային օրենսգրքում կան հոդվածներ, որոնք ենթադրում են արմատական փոփոխություններ։ Դրանցից մեկն է աշխատանքային օրենսգրքում ունենալ նոր սահմանում հարկադիր  պարտադիր աշխատանքի, որը օրենսգրքում առկա չէ։ Չնայած նրան, որ սահմանադրությամբ նման կարգավորում ունեն, մենք առաջարկում ենք աշխատանքային օրենսգրքում նոր ձևակերպում և ավելացում ունենալ, որտեղ հստակ կնշվի,  թե ո՞րն է համարվում հարկադիր կամ պարտադիր աշխատանք՝ մեր աշխատողների իրավունքների պաշտպանությանը ուղված ավելի հստակ կարգավորումների համար»,- նշեց նա։