Առաջին փառատոնը
Աջակցիր «Ա1+»-ինԵրկու օր առաջ Նյու- Ջերսիի «FELICIAN COLLEGE»-ի հանդիսասրահում տեղի է ունեցել «Մեկ ազգ- մեկ մշակույթ» առաջին փառատոնը:
Փառատոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ էին հղել ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ԱՄՆ-ի արեւելյան թեմի առաջնորդներ, արքեպիսկոպոսներ` Խաժակ Պարսամյանը եւ Օշական Չոլոյանը, ՀՕՄ-ը, Թեքեյան մշակութային միությունը, բազմաթիվ այլ կազմակերպություններ եւ անհատներ:
Փառատոնին մասնակցում էին Սբ. Սարգիս եկեղեցու «Երազ», Սբ Թովմաս եկեղեցու Ախթամար եւ Նյու Ջերսիի Համազգային «Նաիրի» պարախմբերը, «Արեգակ» մանկապատանեկան երգչախումբը եւ դհոլահարների խումբը, ՀԲԸՄ «Անդրանիկ» պարային համույթը : Փառատոնին մասնակցում էին նաեւ երգիչ Պապին Պողոսյանը, երգչուհի Լիլիթ Խաչատրյանը, Կարինե Հասասյանը (քանոն):
Ներկաները ջերմությամբ ընդունեցին նաեւ Երեւանից ժամանած երգչուհի Ալլա Լեւոնյանին: Փառատոնի վերջում պատվոգրերի արժանացան փառատոնի ռեժիսոր- բեմադրող Գագիկ Կարապետյանը, պարուսույցներ` Սիլվա Ասադուրյանը, Գառնիկ Ներսիսյանը, Արփինե Հովսեփյանը, խմբավար` Վաղարշակ Օհանյանը եւ Կարո Գահվեջյանը:
Պատվոգրերի հանձնման արարողությունը կատարեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան Կարեն Նազարյանը:
Փառատոնը կազմակերպել էր Համազգայինի Հայ Կրթական եւ Մշակութային միության ԱՄՆ-ի արեւելյան շրջանի վարչությունը:
Ռոբերտ Կարապետյան
Նյու- Յորք
Լուսանկարները` հեղինակի