Իրանի քաղաքացիները 9 ամիս առաջ խոշոր գումարներ են փոխանցել երևանյան գրասենյակի միջոցով, գումարները տեղ չեն հասել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻրանի քաղաքացիներ ԱբդոլՄաջիդ Զահաբը, Բեհդադ Բեհզադին և Հադի Մուսաբի պնդում են, որ իրենք և Իրանի 7 քաղաքացիներ նոյեմբեր ամսին Տիգրան Մեծ և Փափազյան փողոցում գտնվող օֆիսից գումար են փոխանցել, որը հասցեատիրոջը չի ուղարկվել։ Նրանք նշում են, որ իրենց այդ գրասենյակ ուղղորդել են «Մելլաթ» բանկից։
ԱբդոլՄաջիդ Զահաբը նշում է, որ ինքը 3600 ԱՄՆ դոլար է փոխանցել Տիգրան Մեծ փողոցում գտնվող գրասենյակի միջոցով, որի դիմաց իրեն տրամադրվել է կեղծ ստացական։

«2018 թվականի նոյեմբերի 11-ին գումար ենք փոխանցել արդեն 9 ամիս է անցել, բայց գումարը չի փոխանցվել։ Այս ինը ամսվա ընթացքում դիմել ենք, որ մեր գումարը ետ վերադարձրեք, սակայն իրենք ասում են, որ հաքերները ձեր գումարները գողացել են։ Մեզ հայհոյեցին և ասեցին, որ ոչինչ անել չենք կարող։ Նոյեմբերին գնացել ենք Նորք Մարաշի ոստիկանություն և բողոք ենք ներկայացրել, սակայն գործը դատարան չի ուղարկվում։ Ինն ամիս է գործը քննիչ պարոն Ղարիբյանի մոտ է, սակայն գործը հետաձգում են»։

«Ա1+»-ը կապ հաստատեց ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի մետ Արևիկ Խաչատրյանի հետ և նա տեղեկացրեց, որ գործը գտնվում է նախաքննության փուլում, կատարվել են առերեսումներ և քանի որ գտնվում է նախաքննության փուլում այս պահին այլ տեղեկատվություն հաղորդել չի կարող։