Մանվել Գրիգորյանի գործով, հնարավոր է, նոր բողոք ուղարկվի ՄԻԵԴ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄանվել Գրիգորյանի փաստաբանական խմբի անդամ, Նորք-Մարաշի գործով կալանավորված Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը, այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը, անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիային, ասաց, որ այն հակասում է ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածին։
Բաղդասարյանի խոսքով՝ Ստամբուլյան կոնվենցիայում երրորդ սեռին վերաբերող մասերը հակասում են ՀՀ Սահմանադրությանը, քանի որ վերջինի մեջ ամուսնությանը վերաբերող մասը կին և տղամարդ սեռերին է միայն առնչվում։
Խոսելով Մանվել Գրիգորյանի մասին՝ Բաղդասարյանն ասաց, որ իր պաշտպանյալի նկատմամբ խոշտանգումը շարունակվում է։ Նա հավելեց, որ վաղվա կայանալիք նիստին պատրաստվում են ԵԿՄ նախկին նախագահի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել։
Փաստաբանը նշեց, որ Գրիգորյանի մոտ առկա է 30 ավելի հիվանդություն, ոտքերն անշարժ են, և այսպիսի վիճակում գտնվող մարդուն կալանքի տակ պահելը խոշտանգում է։
Իսկ պաշտպանական կողմին չբավարարող որոշման դեպքում, Բաղդասարյանի խոսքով, նոր բողոք կուղարկեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ապօրինի կալանքի, անարդար դատաքննության, խոշտանգման հիմքերով։
Նորք-Մարաշի գործով կալանավորված Արթուր Վարդանյանի մասին խոսելիս՝ փաստաբանը նշեց, որ ըստ էության՝ նա պատիժ է կրում, ընդ որում՝ նրա առողջական վիճակն է վատացել։
Փաստաբանն ասաց, որ պատրաստվում է ապօրինի կալանքի հիմքով դիմել ՄԻԵԴ։