22-ամյա հայուհու համերգը
Աջակցիր «Ա1+»-ինՆյու- Յորքի Սրբոց նահատակաց եկեղեցու Գալստյան սրահը լեփ- լեցուն էր հայ հանդիսականով: Նրանք եկել էին ուկնդրելու իրենց հայրենակցի' Նատալյա Ղազարյանի համերգը:
Ներկաների անունից շնորհալի դաշնակահարուհուն բարի մաղթանքներ հղեց Ծխական խորհրդի ատենապետ' Մայքլ Զոհրաբյանը, իսկ Լեն Սեթին ներկայացրեց Նատալյայի ստեղծագործական ուղին: Համերգային բաժնում հնչեցին Հայդնի, Շումանի, Դեբյուսիի ստեղծագործությունները:
7 տարեկան էր Նատալյա Ղազարյանը, երբ առաջին մենահամերգով հանդես եկավ Թբիլիսիի սիմֆոնիկ նվագախմբի հետ' կատարելով անվանի կոմպոզիտոր' Բալանշիձեի դաշնամուրային կոնցերտը:
Նատալիան ծնվել է 1987 թվականին Թբիլիսիում: 5 տարեկան հասակում նա ընդունվել է տեղի «Տաղանդավոր երեխաների» երաժշտական դպրոցի' Ալլա Նակաշիձեի դասարանը: Թբիլիսյան տարիներին նա մենահամերգներով շրջել է Եվրոպայի եւ Ասիայի քաղաքներում, մասնակցել է Գերմանիայում, Ավստրիայում եւ Հոլանդիայում կայացած դաշնամուրային մրցույթների' ամենուր արժանանալով բարձր գնահատականի:
2002 թ. նրա ընտանիքը մշտական բնակություն է հաստատում ԱՄՆ-ում: Այժմ նա ուսանում է Նյու- Յորքի հանրահայտ «Ջուլիարդիի» երաժշտական դպրոցում:
Ռոբերտ Կարապետյան
Նյու- Յորք
Լուսանկարները' հեղինակի