Բացել լրահոսը Փակել լրահոսը
dfgsdgs
A A
Հասարակություն

Օրվա մեջ լավագույն դեպքում երկու ժամ ենք ունենում. Ջրաշենն առանց ջրի է մնացել (տեսանյութ)

Ջրաշենն առանց ջրի։ Էրեբունի համայնքի մաս կազմող թաղամասի բնակիչներն օրվա ընթացքում ջուր ունենում են ընդամենը մի քանի ժամով։  Չնայած թաղամասի ջրատար խողովակները փոխվել են հինգ ամիս առաջ, սակայն շուրջօրյա ջրամատակարարումը դեռ երազանք է, իսկ խողովակների համար փորած փոսը դարձել է «վախի փոս», ասում են բնակիչները։

«4-5 ամիս առաջ քանդել են, խողովակները փոխել են, բայց ոչ մի բան չեն արել, ծածկել են ու գնացել։ Օրվա մեջ լավագույն դեպքում երկու ժամ ենք ջուր ունենում։ Պատկերացրեք՝ հիմա 40 աստիճան էխմելու ջուր չկա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ջրաշենցի Գագիկ Հայրապետյանը։

«Էս փոսը մի օր մեքենա  է ընկնելու, վթար լինի։ Փոշին բարձրանում է, մարդիկ իրենց պատուհանները փակում են, որ փոշին տուն չլցվի»,-ասաց Աշխեն Ղազարյանը։

«Դիմել ենք, մեկա իրանք իրանցն անում են, ջուրը բացում ես, որ մի փոքր սառի, խմես, կեսը օդ ա գալիս, կեսն էլ վատ հոտով ու համով , տաք ջուր ա գալիս, հաշվիչն էլ ֆռում ա»։

24-ժամյա խմելու ջուր ունենալու հարցը ջրաշենցիները սեփական միջոցներով քիչ թե շատ լուծել են՝ ջրի պոմպերով, իսկ ոռոգման ջրի խնդիրը դեռ լուծված չէ։

«Մի ժամանակ ասում էին՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի  ձկներին էին տալիսհիմա ինքը չկա, էդ ջուրը չի կտրվում, բայց մեկ է՝ էլի չեն տալիս»,- բողոքում են բնակիչները։

Ջրաշենցիների խնդիրները ջրով չէ, որ սահմանափակվում են։ Բնակիչներն ասում են, որ իրենց թաղամասն ամենաանտեսված է, ջրաշենցիներին սպասարկում է միայն մեկ երթուղի՝ ուշացումներով, իսկ երեկոյան ժամերին տրանսպորտն ընդհանրապես չի աշխատում․

«Մենք եթե տանից դուրս ենք գալիս, հյուր ենք գնում, վեցին պետք է վերադառնանք, որովհետեւ դրսում կմնանք»։

«Ինչու պետք է երիտասարդը իր ընդմիջման գումարը պահի, որ երեկոյան տաքսիով տուն գա»։

«Էրեբունի համայնքի մեջ ենք, բայց անտեր ենք»,-ասում է Գագիկ Հայրապետյանը։