Բացել լրահոսը Փակել լրահոսը
66303331_2373015669455556_475580487440531456_n
A A
Հասարակություն

Սա՞ է այդ միջազգային ստանդարտներին համապատասխան կառույցը. ավագանու անդամ (տեսանյութ)

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինե Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Շտաաաապ

Սա քաղաքային իշխանության կողմից ստեղծված ՀԱՈԿ-ն է, որը «զբաղվում» է շների ստերջացմամբ և որի մասին օր ու գիշեր թմբկահարում են իմ քայլականները։ Ընկերնե՞ր, սա՞ է այդ միջազգային ստանդարտներին համապատասխան կառույցը։

1 վանդակում 5 շուն շնչահեղձ են լինում

շների համար կերակուր չկա

բժշկական թափոնի ոչ մատիան կա, ոչ էլ պարզ է՝ ու՞ր են գնում դրանք։ Գուցե և կենցաղային աղբի աղբաման

դեղորայքը տեսնում եք ՝ ինչ պայմաններում են

 վակցինայի 3 տուփ կա ընդամենը՝ այն էլ մթերային սառնարանում։

 «վիրահատված» շները նետվում են վանդակների վրա

որևէ փաստաթուղթ գոյություն չունի

Մնացածը քիչ անց...

Այս թեմայով Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել նաեւ ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը։ 

«Գտնվում ենք Երևանի թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող ՀՈԱԿում: Պայմանները սարսափելի են և այս ամենը 149 մլն դրամով»,- գրել է նա՝ տեսանյութ կցելով։