Բացել լրահոսը Փակել լրահոսը
65872743_2378942229008110_7018649608809086976_n
A A
Հասարակություն

«News.am»-ն ու «1in.am»-ի լրագրողը համաձայնության չեկան ու չհաշտվեցին (տեսանյութ)

«News.am» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ «1in.am» կայքի լրագրող Սիրանուշ (Սոնա) Հարությունյանի գործի քննությունն այսօր ավարտվեց: Նախորդ նիստին կողմերը չէին բացառել հաշտության հնարավորությունը, սակայն այս նիստին համաձայնության չգալով՝ չհաշտվեցին:

Հաջորդ դատական նիստին դատավորը կհրապարակի վերջնական դատական ակտը:

Հիշեցնենք, որ Սոնա Հարությունյանը նախորդ տարվա օգոստոսի 30-ին իր Ֆեյսբուքյան էջում կատարել էր հետևյալ գրառումը, ինչն էլ նրա դեմ հայց ներկայացնելու հիմք է հանդիսացել․

«Վերջին շրջանի փոփոխությունները չեն շրջանցել նաև մեզ՝ լրագրողներիս ու լրագրողական համերաշխություն ասվածը.

Ուրեմն երեկ «News.am» կայքը իր էջում տեղադրել է ՀՅԴ-ի տարածած հայտարարությունը, որը վերաբերում է իմ նյութին։ Նախ նկատենք, որ այս կայքը իր պատմության մեջ երբեք գործընկեր լրատվամիջոցի վերաբերյալ որևէ հայտարարություն, հերքման տեքստ երբեք չի հրապարակել։ Դա իրենք էլ կարող են փաստել։ Բայց դե այս անգամ չեն կարողացել դեմ չգնալ իրենց սկզբունքներին, քանի որ պատվերը տվել է ԳՆՈՐԴԸ։  Ընդ որում զավեշտալին այն է, որ կայքի պատասխանատուները այնքան են շտապել ԳՆՈՐԴԻ պատվերը կատարել, որ ՀՅԴ-ի հայտարարության հետ մեկտեղ հրապարակել են նաև կայքի տեղադրողին տրված հանձնարարականը, որը, կրկին շտապելուց, շատ անհաջող է կատարվել, քանի որ ՀՅԴ թեկնածուի դեմքը սկզբում աղավաղված էր։ Ի դեպ, դրա փոխարեն ՀՅԴ հայտարարության տակ կարող էին օրերս տարածած պարզաբանումը դնել, որ Քոչարյանն իրենց չի առել, որ թյուրըմբռնում չառաջանար»։

Մանրամասները՝ տեսանյութում