Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Հասարակություն

Ցանկացած քաղաքացի հնարավորություն կունենա ներկայացնել իր գաղափարը՝ կապված մայրաքաղաքի հետ

activecitizen.am հարթակը հնարավորություն կտա մայրաքաղաքը դարձնել այնպիսին, ինչպիսին բնակիչները կուզենան տեսնել այն:

Այսօր տեղի ունեցավ  activecitizen.am հարթակի շնորհանդեսը։

activecitizen.am-ում ցանկացած քաղաքացի հնարավորություն կունենա ներկայացնել իր գաղափարը, ինչը կդրվի հանրային քվեարկության: Քվեարկությանը կկարողանան մասնակցել միայն Երևան քաղաքում գրանցում ունեցող քաղաքացիները:

Ծրագրերի ներկայացման համար տարիքային սահմանափակումներ չկան, այս համակարգը ինտեգրված է անձնագրային շտեմարանի հետ, որի հիմնական նպատակն է կեղծիքից խուսափելը:

Քվեարկության փուլից հետո ամենաշատ ձայներ հավաքած ծրագրերը կմասնակցեն մրցույթի:

Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը նշեց, որ ծրագրի իրականացման համար Երևանի քաղաքապետարանի բյուջեից հատկացվել է 500 միլիոն դրամ:

Ըստ փոխքաղաքապետի՝ կիրագործվեն այնքան ծրագրեր, որքանի համար կհերիքի գումարը:

«Սա գաղափարների փոխանցման մի հարթակ է, որը բխում է ուղիղ ժողովրդավարության գաղափարից, ինչը մեր նախընտրական դրույթներից մեկն է եղել»,-ասաց Սերգեյ Հարությունյանը:

Նախատեսվում է մինչև նոյեկբերի 10-ը անցկացնել քվեարկություն, ապա քվեարկության փուլն անցած ծրագրերը ներկայացնել մրցույթի: