Բացել լրահոսը Փակել լրահոսը
46399_b
A A
Պաշտոնական

Բախվել են թիվ 58 և 41 երթուղիները սպասարկող ավտոբուսները

Հուլիսի 8-ին, ժամը 12:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ Սիլաչի հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Lada 21010» մակնիշի ավտոմեքենան բախվել է թիվ 58 երթուղին սպասարկող «Bogdan» և թիվ 41 երթուղին սպասարկող «Higer» մակնիշների ավտոբուսներին, ինչի հետևանքով 2013 թ. ծնված Ա.Ղ.-ն հոսպիտալացվել է Մուրացանի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: