Բացել լրահոսը Փակել լրահոսը
01
A A
Պաշտոնական

Արցախի պետնախարարը դիմավորել է ՀՀ փոխվարչապետի գլխավորած պատվիրակությանը

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 5-ին «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: 

Գ.Մարտիրոսյանն ու Տ. Ավինյանի գլխավորած պատվիրակության անդամները երեկոյան կծանոթանան Արցախի ստեղծարար տեխնոլոգիաների հաջողություններին: 

Վաղը նախատեսված են աշխատանքային հանդիպումներ, այցելություններ արդյունաբերական տարբեր ճյուղերի զարգացումն ապահովող արտադրամասեր: