Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուսանողական խաղեր․ Էմմա Պողոսովան դուրս է մնացել պայքարից

Սպորտ
a1+usxaxer

Մեր մարզուհին վստահ հաղթահարել է խմբային փուլը:

Իտալական Նեապոլում շարունակվող 30-րդ ամառային Ուսանողական խաղերում Հայաստանի խոցասուսերակիր Էմմա Պողոսովան չի կարողացել մեդալ նվաճել։

Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, մեր սուսերամարտիկը խմբային փուլում 3 հաղթանակ է տարել եւ մտել փլեյ-օֆֆ: Այստեղ նա հանդիպել է Հունգարիայի ուժեղագույն սուսերամարտիկ Վիվիեն Վարնայի հետ եւ պարտվել։ Այդպիսով, Էմմա Պողոսովան ժամանակից շուտ դուրս է մնացել մեդալների համար պայքարից: