Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-armenia
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» արտասահմանյան հավաքը ավարտեց խոշոր հաղթանակով

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Բելառուսի «Գոմելի» հետ անցկացրած ստուգողական խաղով այսօր ավարտեց այդ երկրում նախատեսած ուսումնամարզումային հավաքը:

Վարդան Մինասյանի գլխավորած թիմը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ: Գոլերի հեղինակ դարձան Դմիտրի Գուզը, Պետրոս Ավետիսյանը եւ Մաիլսոն Լիման:

«Արարատ-Արմենիան» այսօր կվերադառնա Երեւան եւ կսկսի անմիջականորեն պատրաստվել հուլիսի 9-ին կայանալիք ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման առաջին հանդիպմանը: Այդ օրը Հայաստանի այս տարվա չեմպիոնը Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կհյուրընկալի Շվեդիայի 2018թ չեմպիոն ԱԻԿ-ին: