Սուրեն Սահակյանի կարծիքով՝ բոլոր դատավորներին պետք է վեթինգի ենթարկել
Աջակցիր «Ա1+»-ինԱյն քայլերը, որոնք այսօր Հայաստանի կառավարությունն անում է տնտեսական հեղափոխության համար, ըստ «Քաղաքացու որոշում» Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Սուրեն Սահակյանի, հեղափոխության հետ որեւէ աղերս չունեն: Այն քայլերը, որոնք արվում են դատաիրավական համակարգի բարեփոխումների համար, չի հանգեցնելու արդար դատարանի ստեղծմանը: Պարոն Սահակյանի կարծիքով, բոլոր դատավորներին պետք է վեթինգի ենթարկել:
«Այո, իրենք պետք է ապացուցեն, որ բարեխիղճ են եղել, մի քանի կոմպոնենտ ունի վեթինգը, բարեխղճությունը դրանց մեջ է: Ինչքանով են իրենք բարեխիղճ աշխատել, ինչքանով են կոմպետենտ եղել՝ իրենց որոշումները կայացնելիս, ինչքանով են արդար եւ ոչ կոռումպացված եղել»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Սուրեն Սահակյանը:
Սուրեն Սահակյանը կիսում է այն տեսակետը, որ ոչ բոլոր դատավորներն են կոռումպացված եւ ոչ բարեխիղճ: