Օրացույց. 1-ը հուլիսի. ընդհատակից ինքնակամ գլխավոր դատախազություն ներկայացավ Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1995-ի հուլիսի 1-ին Ստեփանավանում կայացավ Հայաստանի եւ Վրաստանի վարչապետներ Բագրատյանի եւ Պացացիայի ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը, որի նպատակը մաքսային խնդիրների, նաեւ՝ Վրաստանի տարածքով Հայաստան հասնող գազի տարանցման սակագնի կարգավորումն էր։
1999-ի այս օրը Հայաստանի խորհրդարանում Արցախի պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի թիմ համարվող «Իրավունք եւ միաբանության» ներկայացուցիչը հերքում էր կարծիքները, թե ԼՂՀ վարչապետ Ժիրայր Պողոսյանի պաշտոնանկմամբ թուլանալու է Բաբայանի ազդեցությունը։
2001թ հուլիսի 1-ին հնաբնակ երեւանցիները թթի տոնն են նշում՝ համոզված, որ Երեւանում տնկված առաջին ծառը թթենի է եղել։
2005-ի հուլիսի 1-ից մեր երկրում սկսեց գործել բջջային կապի 2-րդ օպերատորը։
2009 թ. հուլիսի 1-ին ինքնակամ գլխավոր դատախազություն ներկայացավ 2008թ մարտի 1-ի դեպքերից հետո հետախուզման մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը։ Նա կալանավորվեց եւ տեղափոխվեց «Երեւան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
2010-ի հուլիսի 1-ին Երեւանի երկաթգծի կայարանը ներկայացավ նորովի՝ վերանորոգված սրահով, երկու սպասասրահով, ուղերթների մասին տեղեկացնող էլեկտրոնային էկրանով։ 2011-ի հուլիսի 1-ին «Արժանապատիվ տրանսպորտ» ֆեյսբուքյան խումբը քաղաքային իշխանություններից պահանջում էր տրանսպորտի ամբողջական չվացուցակը՝ մոնիտորինգ իրականացնելու նպատակով։ 2011-ի նույն այս օրվանից Երեւանի մետրոպոլիտենում ժետոնը թանկացավ՝ 50-ից դառնալով 100 դրամ։