Բացել լրահոսը Փակել լրահոսը
get
A A
Պաշտոնական

Քաղաքացին Գետիկ գետն անցնելիս կոտրել է ոտքը

Հունիսի 30-ին, ժամը 13:57-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին Գետիկ գետն անցնելիս կոտրել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացուն պատգարակով տեղափոխել են գետի մյուս ափ և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: