«Դայմոնդ» ռեստորանից բերման են ենթարկվել տնօրեններ, հիմնադիր տնօրեն, դիջեյ և մենեջեր. «Դայմոնդ»-ի տնօրենը ձերբակալվել է. Shamshyan.com
Աջակցիր «Ա1+»-ինՈստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 118 հոդվածի, 133 հոդվածի 1-ին մասի և 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հունիսի 28-ին Երևանում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու փաստով:
Այդ օրը ժամը 20:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևան քաղաքի բնակիչ, 49-ամյա Անուշ Դ.-ից, ով հայտնել է, որ Բյուզանդի փողոցում գործող «Դայմոնդ» ռեստորանային համալիրում գումար է կորցրել և խնդրել է, որպեսզի նշված ռեստորան մոտենա ոստիկանության ծառայող:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ որոշ ժամանակ անց ահազանգով նշված ռեստորան են մոտեցել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, ովքեր, երբ մտել են ռեստորան, նրանց է մոտեցել ահազանգած քաղաքացին և հայտնել, որ իրեն ռեստորանում ծեծի են ենթարկել:
Արդեն լրացուցիչ ժամանել են ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերատիվ խումբը՝ օպերլիազորներ Կարեն Այվազյանի և Դավիթ Դավթյանի գլխավորությամբ, որտեղ Անուշ Դ.-ն արդեն օպերլիազորներին է հայտնել, որ գումարի հետ կապված խնդիր է ունեցել ռեստորանի տնօրեն, Երևանի բնակիչ, 54-ամյա Նարինե Չարչյանի հետ, ով իր նկատմամբ բռնություն է գործադրել:
Դրանից հետո ոստիկանները խնդիրը պարզաբանելու նպատակով Ն. Չարչյանին հրավիրվել են ոստիկանության կենտրոնական բաժին, ով, սակայն, «ծանր տանելով» այդ հրավերը, օպերիլազոր Կ. Այվազյանի հասցեին ն հայհոյանքներ է տվել, անվանելով «լակոտ» ու հարձակվելով նրա վրա՝ քաշել ու պատռել է նրա շապիկը, այնուհետև ճանկռել պարանոցը:
Այդ ամենը տեսնելով, Դ. Դավթյանը փորձել է հանդարտեցնել, սակայն Ն. Չարչյանին օգնելու նպատակով 3 հոգի հարձակվել են Դ. Դավթյանի վրա, հրել մի կողմ, իսկ հետո Կ. Այվազյանին դեմ են տվել պատին և պահանջել, որ տարածքը ազատեն:
Առավել մանրամասն՝ այստեղ