Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 30-ը հունիսի. Շնորհավորեցին Սերժ Սարգսյանի ծնունդը (տեսանյութ)

«Իրապես ցավակցել կարող է նա, ով վերապրել է» խորագրով 1995-ի այս օրը օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի շենքում կայացավ հայ էստրադայի աստղերի բարեգործական համերգը, որի ողջ հասույթը հատկացվեց Սախալինի երկրաշարժից տուժածների հիմնադրամին։ 7,5 բալանոց այդ երկրաշարժին զոհ էր գնացել 1841 մարդ։ Հարյուրավոր հայաստանցիներ մասնակցեցին բարեգործական համերգին՝ ձեռք բերելով տոմսերը մեկուկես դոլար գնով։

1999-ի հունիսի 30-ին «Օրագիր» օրաթերթի խմբագրապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հրավիրվել էր դատախազություն։ Այս անգամ նրա նկատմամբ հայց ներկայացրած քաղաքացին Արտաշես Գեղամյանի տիկինն էր։ Թերթի մի հրապարակմամբ պնդվել էր, թե տիկինը փորձել է մաքսանենգ ճանապարհով ոսկի դուրս բերել Հայաստանից:

«Քաղաքական դաշտը պատանդ է «Միասնություն» դաշինքի ձեռքում»,- 2001-ի այս օրը հայտարարեց Աղվան Վարդանյանը։ Նա Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին վճռականության էր կոչում։

2001-ի նույն այս օրը Արամ Սարգսյանը թերահավատությամբ էր խոսում հոկտեմբերի 27-ի հանցագործության բացահայտման հավանականության մասին։  2011-ի հունիսի 30-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը զգուշացնում էր իշխանությանը, որ երկխոսություն սկսելու ողջամիտ ժամկետն ավարտվում է։  

20 տարվա գործունեությունից հետո նոտարական պալատը վերջապես ունեցավ իր շենքը, որի բացման օրը պատահական չէր ընտրվել։  

Նույն այդ օրը արվեստագետների «Արտլաբորատորիա» խումբը նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձը շնորհավորում էր տորթով, որի վրա մեկ բառ էր գրված՝ Հեռացիր։