Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ադրբեջանցիները, լսելով «Արաբո», ասել են. «Պետական գործ է, մենք չենք խառնվում». ազատամարտիկ (տեսանյութ)

«Արաբո» ջոկատի ազատամարտիկ Ջիվան Հակոբյանն ասաց, որ ժամանակին գերի ընկած ազատամարտիկների փոխանակման հարցում մի փոքր տեղաշարժ կար։

«Ժամանակին ջոկատի տղաներով ադրբեջանցիների հետ (ոչ Հայաստանի, և ոչ էլ Ադրբեջանի պայմաններում) Ռոստովում, Կրասնոդարում հանդիպել, խոսացել ենք, որ «գոնե մի կորած տվեք, մենք 10 ադրբեջանցի կտանք», էդ ձևով էլ չեն համաձայնվել»,- ասաց Հակոբյանը ՝ անդրադառնալով անհայտ կորած ազատամարտիկների ու զոհվածների փոխանակմանը։

Պատճառը, ազատամարտիկի փոխանցմամբ, այն է, որ ադրբեջանցիները, լսելով «Արաբո», ասել  են. «Պետական գործ է, մենք չենք խառնվում»։

Անհայտ կորածների ծնողները, ըստ նրա, հույս ունեն, որ իրենց որդիներին կհաջողվի հետ վերադարձնել. «Տարիներ են անցել, անընդհատ մարդ է գալիս, մարդ ենք տեսնում։ Խոսակցությունները դեռ չեն վերացել։ Եթե խոսակցությունները կան, որեմն մի բան կա»։ 

Մանրամասները՝ տեսանյութում