Անհայտ կորած է համարվում ավելի քան 4 հարյուր ազատամարտիկ․ Ռիմա Առաքելյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱնհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհրդի նախագահ Ռիմա Առաքելյանի փոխանցմամբ՝ անհայտ կորած է համարվում ավելի քան 4 հարյուր ազատամարտիկ։
«Հունիսի 11-ին Միավորված ազգերի կազմակերպությունը մի որոշում է գործածության մեջ դրել, ըստ որի՝ պետք է փոխանակվեն թե՛ զոհված ազատամարտիկների աճյունները, թե՛ հորատվեն այն տեղերը, որտեղ կան անհայտ կորածների աճյուններ»,-ասաց Ռիմա Առաքելյանը։
Սակայն խորհրդի նախագահը մտավախություն ունի, որ Ադրբեջանը միջազգային կառույցների ռեզոլյուցիաներին շատ ուշ է ընտելանում. «Միգուցե եկել է ժամանակը, որ հրաժարվեն ամբիցիաներից։ Թե՛ իրենք հորատեն, թե՛ մենք։ Շատ-շատերի տեղերը մենք գիտենք»։
Նա ասաց, որ պետք է սկսել «Արաբո» ջոկատի կորածներից, որոնց աճյունները Մարտակերտի Հասանղայա գյուղի մոտակայքում են։
Կատարվելիք հորատման աշխատանքները, Առաքելյանի խոսքով, լինելու են Կարմիր խաչի հովանու ներքո։
Պատերազմի տարիներին անհայտ կորածներից այս տարիներին դեռևս ոչ ոք չի հայրենադարձվել։
Մանրամասները՝ տեսանյութում