Առանց մասնագիտական քննարկման՝ Կառավարությունն իրավակարգավորում է առաջարկում մեդիաների համար
Աջակցիր «Ա1+»-ին«Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքում որեւէ նոր կարգավորում առաջարկելուց կառավարությունը պարտավոր է այն նախ քննարկել մասնագետների հետ, հետո դնել հանրային քննարկման»,-ֆեյսբուքում գրել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը
Արդարադատության նախարարությունը e-draft-ում հանրային քննարկման է դրել նախագիծ՝ առաջարկելով հաշվառման համակարգ ներդնել մեդիաների համար։
«Այն, ինչ հաջողությամբ կիրառել է Արդարադատության նախարարությունը 90-ականներին, չի նշանակում, որ 20 տարի հետո արդիական կլինի»,- գտնում է Շուշան Դոյդոյանը։
Հիշեցնենք, որ որոշ նախագծերի ընդունմամբ զանգվածային լրատվության միջոցներին անվճար տեղեկատվություն կտրամադրվի իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից: Բայց դրա համար առաջարկվում է նման փոփոխություններ.
Զանգվածային լրատվության միջոց հաշվառելու դեպքում համապատասխան անհատ ձեռնարկատեր հաշվառված անձին վերաբերող գրանցման մեջ գրառվում է նաև զանգվածային լրատվության միջոցի անվանումը և հաշվառման համարը»:
Զանգվածային լրատվության միջոցի պետական հաշվառումը
- Զանգվածային լրատվության միջոցի հաշվառումն իրականացվում է լրատվության միջոցի պարտադիր օրինակը ներկայացնելու մասին լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի գրությունն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում:
- Զանգվածային լրատվության միջոցը համարվում է հաշվառված պետական միասնական գրանցամատյանում սույն օրենքի 25.2-րդ հոդվածով սահմանված տեղեկությունների գրառման պահից:
- Զանգվածային լրատվության միջոցի հաշվառումը հավաստվում է համապատասխան էլեկտրոնային փաստաթղթով, որն անմիջապես ուղարկվում է լրատվական գործունեություն իրականացնող անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին:»: