Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ես այսօր չեմ կարող գնահատական տալ. Մանվել Եղիազարյանը` Քոչարյանի կալանավորման մասին (տեսանյութ)

«Արաբո» ջակատի հրամանատար, ԵԿՄ փոխնախագահ Մանվել Եղիազարյանի խոսքով՝ այնպիսի բանակ պետք է ունենանք, որ առանց պատերազմելու արդեն հաղթած լինենք։

«Մենք պարատավոր ենք բանակն ավելի ուժեղացնել։ Հասարակությանն ու երիտասարդությանը բացատրել մի բան՝ մարդու ամենամեծ արժանիքը հայրենիք պաշտպանելն է».- շեշտեց ԵԿՄ փոխնախագահը։

Դիտարկմանը, թե իր մարտական ընկերների մի մասը «Մարտի 1»-ի գործում են ներգրավված, ազատամարտիկը պատասխանեց, որ 1995 թվականին առաջին բանտարկյալը ինքն է եղել, որ մի քանի հարյուր մարդ հարաձակվել են իր տան վրա, գնդակոծել են տունը և իրեն կալանավորել։ 

Նա հույս հայտնեց, որ այս գործընթացներում ամեն ինչ կկարգավորվի։ Խոսելով Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին՝ Եղիազարյանն ասաց, որ հասկանում է, թե դա ինչ է՝ հավելելով, թե երբ ինքը կալանավորված է եղել, բացի իր հարազատներից՝ ոչ ոք իր համար ձայն չի հանել։

«Ես այսօր չեմ կարողանում գնահատական տալ, որովհետև Մարտի 1-ին ես ո՛չ ընդդիմադիր դաշտում եմ եղել, ո՛չ իշխանական»,- եզրափակեց «Արաբո» ջոկատի հրամանտարը։

Մանրամասները՝ տեսանյութում