Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba azat
A A
Սպորտ

Եվրոպական խաղեր. Վոլոդյա Ֆրանգուլյանը պարտվեց 3-րդ տեղի համար գոտեմարտում

Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյանին չհաջողվեց մեդալ նվաճել Եվրոպական 2-րդ խաղերում:

Մեր 65 կգ քաշային ըմբիշը Մինսկում ընթացող մրցաշարի սփոփիչ գոտեմարտում հաղթելով Բելառուսի ներկայացուցիչ Գեորգի Կոլիեւին, մտավ փոքր եզրափակիչ: Ավաղ, 3-րդ տեղի համար գոտեմարտում Վոլոդյա Ֆրանգուլյանը 2:8 հաշվով պարտվեց Ուկրաինան ներկայացնող իր հայրենակից Գոռ Հովհաննիսյանին։

Այդպիսով, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը առանց մեդալի կվերադառնա հայրենիք: