Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130614
A A
Հասարակություն

Կապահովվի հատուկ դպրոցների բնականոն աշխատանքը

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկությամբ՝ կառավարությունը որոշեց ընդունել ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1515Ն որոշումների մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին կառավարության որոշման նախագիծը:

Նախագծի շնորհիվ 2019 թվականին կապահովվի Երևանում քաղաքում թվով 10 հատուկ դպրոցների բնականոն աշխատանքը, որոնք շուտով կվերակազմակերպվեն, և 5-ը կդառնան աջակցության կենտրոններ։

Նախարարի խոսքով՝ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը առաջացել է, երբ նախորդ տարի պաշտոնը ստանձնելուց հետո արձանագրվել է, որ մասնավորապես ներառական կրթության հետ կապված՝ ժամանակացույցը բավականին թերի է եղել, մասնավորապես՝ Երևան քաղաքում:

 «Նախատեսվում էր, որ 2018 թվականի սեպտեմբերին Երևան քաղաքում պետք է անցում կատարվեր համընդհանուր ներառման, սակայն արձանագրեցինք, որ անցման նախապատրաստումը շատ վատ էր պատրաստված, և խնդիրներ կառաջանային հատուկ դպրոցներից անցում կատարող մեր երեխաների համար: Եվ որոշում է կայացվել, որ անցումը տեղի ունենա 2019 թվականին միայն Արմավիրի մարզում, ինչպես նշված է եղել ժամանակացույցով»:

Փոփոխությունների արդյունքում Երևանի համար 2, 6, 8 և 12 հատուկ դպրոցները վերակազմակերպվել են աջակցության դպրոցների: Համար 16 հատուկ  դպրոցը դառնալու է հիմնական հանրակրթական դպրոց:

Նախարարը նշեց, որ այս ուղությամբ  ակտիվ գործակցություն են ունեցել Առողջապահության և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀԿ-ների հետ, քանի որ կարևոր է  գնահատել ոչ միայն անցման խնդիրը, այլև երեխաների  սոցիալական կարիքը, ինչը շատ կարևոր է որովհետև հատուկ դպրոցներում սովորող մեր երեխաները ոչ միայն ունեն առանձնահատուկ կրթական պայմանների, այլև սոցիալական կարիք: