Բացել լրահոսը Փակել լրահոսը
karavarutyun
A A
Հասարակություն

Որոշ ընկերությունների արտոնություններ կտրամադրվեն

«Մանուկյան Կոնյակի գործարան ՍՊԸ»-ին, «Ռոյալ Գլասս գրուպ» կազմակերպությանը, «Քանաքեռի կարի ֆաբրիկա»-ին տրվեց մաքսատուրքից ազատման արտոնություն։

«Մանուկյան Կոնյակի գործարան» կազմակերպությունը ծրագիր է իրականացնում խաղողի և մրգային գինիների, կոնյակի և մրգային օղիների արտադրության մեջ։ Արտադրությունը իրականացվելու է Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնվել է 2013-ին, սակայն արտադրությունը նախատեսում է իրականացնել 2020-ից։ Իրականացվել է ընդհանուր 1,5 մլրդ դրամի ներդրումներ, նախատեսվում է այս արտոնության շնորհիվ իրականացնել 1,3 մլրդ դրամի սարքավորումների ներկրում։ Ներկայումս առկա են 4 աշխատատեղեր, սակայն առաջիկայում նախատեսվում է ստեղծել 42-ը՝ միջինը 260 հազար դրամ աշխատավարձով։

«Ռոյալ Գլաս գրուպ» կազմակերպությունը ներդրումներ կատարում է պտղատու այգիներ հիմնելու ուղղությամբ։ Արտադրությունը նախատեսվում է Կոտայքի մարզում, ընկերությունը գործում է 2017 թվականից։ Նախատեսվում է առկա 12 աշխատատեղերին ավելացնել նորերը։

«Քանաքեռի կարի ֆաբրիկա» հագուստի արտադրությունը գործում է Երևանում՝ 1960 թվականից, այն ոլորտի ամենահին կազմակերպություններից մեկն է։ Առկա 204 աշխատատեղերին կավելացվեն ևս 12-ը։

Նիկոլ Փաշինյանը ավելացրեց, որ վերջին շրջանում ներդրումային հարցերը շատ են քննարկվում։

«Սակայն երբ մենք ավելացված արժեքի հարկի վճարումը հետաձգում ենք 3 տարով և մաքսատուրքից ազատում ենք, որոշակի ազդակներ ենք ստանում, թե ինչ է տեղի ունեում տնտեսության մեջ։ Վերջերս պայմանավորվածություն ենք ձեռք բերել՝ վերլուծելու, թե տրված արտոնությունները ինչքանով են իրականացվում։ Եվ մենք մայիսին կառավարությունում ունեցանք քննարկում և տեսանք, որ իրական ռիսկեր չկան, և մարդիկ իրենց պարտավորությունները 90 և ավել տոկոսով ճշգրիտ իրականացնում են։ Չկատարումը կապված է հետաձգումների հետ»։