Բացել լրահոսը Փակել լրահոսը
tonakanyan
A A
Սպորտ

Եվրոպական խաղեր. Կարեն Տոնականյանը հաղթեց եւ ապահովեց բրոնզե մեդալը

Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը (60 կգ) հերթական հաղթանակը տարավ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում:

Մեր մարզիկը 1/4 եզրափակիչ մենամարտում 3:2 հաշվով առավելության հասավ Կալում Ֆրենչի (Մեծ Բրիտանիա) նկատմամբ եւ մտավ կիսաեզրափակիչ՝ իր համար նվազագույնը ապահովելով խաղերի բրոնզե մեդալ: Եզրափակիչ մտնելու համար Կարեն Տոնականյանը կմրցի բելառուսցի Դմիտրի Ասանաու հետ: