Հայաստան են այցելել Բելառուսի զինված ուժերի ներկայացուցիչները
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագրի համաձայն՝ հունիսի 17-ից 20-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ ԶՈՒ կապի և ԱԿՀ վարչության և ԲՀ ԶՈՒ ԳՇ կապի վարչության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը:
Աշխատանքային հանդիպման նպատակն էր կապի կազմակերպման, կապի ստորաբաժանումների կիրառման ոլորտում փորձի փոխանակումը, կապի միջոցների զարգացման հեռանկարների քննարկումը:
Կողմերը, մասնավորապես, քննարկել են Հայաստանի և Բելառուսի զինված ուժերի կապի համակարգերի վիճակը և զարգացման հեռանկարները, զինված ուժերում կիրառվող շարժական ռադիո, ռադիոռելեային, լարային և կապի այլ համալիրների արդիականացման, կապի և տեղեկատվական համակարգերի մասնագետների պատրաստման և կապի համակարգի զարգացմանն ուղղված այլ հարցեր: Բելառուսի ԶՈՒ ներկայացուցիչները ծանոթացել են ՀՀ ԶՈՒ կապի զորքերում կիրառվող ռազմական նշանակության թվային միջոցների և համալիրների նոր նմուշներին:
Ընտրությունից անմիջապես հետո ԲԴԽ անդամը պետք է երդվեր, սակայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրեց, քանի որ Վիգեն Քոչարյանը դեռ զբաղեցնում է Արդարադատության փոխնախարարի պաշտոնը, նա չի կարող երդում տալ:
«Որովհետև այդ դեպքում կստացվի, որ նա և՛ գործադիրի, և՛ դատական իշխանությունում պաշտոն է զբաղեցնում»,- պարզաբանեց նա:
«Իմ քայլը» խմբակցությունից Աննա Կարապետյանն էլ հղում արեց Դատական օրենսգրքին, որով պահանջվում է անհապաղ երդում տալ: Սա հայտարարելուց հետո խորհրդարանականները ծիծաղեցին:
Վարման կարգով ելույթ ունեցավ Նիկոլայ Բաղղասարյանը և նշեց, որ կա նաև Եվրոպական կոնվեցիայի 5-րդ և 6-րդ հոդվածներ, որը չի բացառում, որ անհապաղ երդում տալը լինի հաջորդ նիստում:
Այդուհանդերձ, Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ երդումը տեղի կունենա հունիսի 24-ին՝ երկուշաբթի օրը: