Բացել լրահոսը Փակել լրահոսը
1555788173_0_0_3098_1742_600x0_80_0_0_94aa483170c9612e2ee83a381b9056ce
A A
Հասարակություն

Վրաստանի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական է տվել: Այդ մասին քիչ առաջ իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակում արված բրիֆինգի ընթացքում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Նրա խոսքով, Իրակլի Կոբախիձեն որոշել է հրաժարական տալ՝ ելնելով ժողովրդի առջև պատասխանատվությունից:

Խորհրդարանի խոսնակի պաշտոնում Կոբախիձեին փոխարինող թեկնածուն իշխող կուսակցության առաջնորդներից Արչիլ Թալակվաձեն է: