Բացել լրահոսը Փակել լրահոսը
64533414_333614680870707_165969824218873856_n
A A
Հասարակություն

Բեռնատար մեքենաներով ակցիա՝ կառավարության դիմաց (տեսանյութ)

Քաղաքացիները բեռնատար մեքենաներ են բերել կառավարության դիմաց, նրանք բողոքի ակցիա են իրականացնում։

Այստեղ հավաքվել են տարբեր մարզերից ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք մետաղական ջարդոնների մաքրմամբ են զբաղվում իրենց մարզերում։ Նրանք նշում են՝ բազմիցս դիմել են Փաշինյանին, սակայն նամակները անցել են համապատասխան մարմիններ, ու ընթացք չի տրվել։

 

Նրանք նշում են, որ կառավարությունը քննարկման է դնելու մետաղի ջարդոնի արտահանման տուրքի մեկ տոննայի վճարը 80 հազարից 200 հազար դրամ բարձրացնելու հարցը։

«Մարդիկ կմնան առանց գործ։ Գործարարները վարկեր են վերցրել, ներդրում արել էս գործում»,- նշում են նրանք։

Քիչ առաջ ակցիայի մասնակիցներից մի քանիսը բարձրացան ՊԵԿ, որտեղ նրանց ընդունեց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը։ Վերջինը փոխարինում է ՊԵԿ նախագահին, ով այսօրվանից արձակուրդ է մեկնել։