Վայոց ձորի մարզում մեկ տարում պետությանը և համայնքներին վնաս պատճառելու վերաբերյալ 31 դեպք է արձանագրվել. մարզպետ
Աջակցիր «Ա1+»-ինՎայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«2018 թվականի մայիսի 1-ից մինչև 2019 թվականի հունիսի 20-ը Վայոց ձորի մարզի քրեական հետապնդման մարմինների կողմից պետությանը և համայնքներին վնաս պատճառելու դեպքերով նախապատրաստված նյութերով և քննված քրեական գործերով վնասի հատուցման վերաբերյալ տեղեկատվություն
2018 թվականի մայիսի 1-ից մինչև օրս պետությանը և համայնքներին վնաս պատճառելու վերաբերյալ մարզի տարածքում արձանագրվել է 31 դեպք, որոնցից 19-ով հարուցվել են քրեական գործեր, 12–ով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում, ընդ որում` 7-ով քրեական գործի հարուցումը մերժվել է` ոչ արդարացնող հիմքով` գործուն զղջալու կամ իրադրության փոփոխության պատճառաբանությամբ, իսկ 5-ով` հանցագործության դեպքի կամ հանցակազմի բացակայության հիմքով:
Պետությանը և համայնքներին վնաս պատճառելու դեպքերի վերաբերյալ քննված քրեական գործերի նախաքննության ընթացքում 18 անձի /որից 13-ը պաշտոնատար/ նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում: Նշված պաշտոնատար անձինք եղել են հանրակրթական դպրոցի տնօրեններ, ինչպես նաև համայնքների գործող կամ նախկին ղեկավարներ:
Պետությանը և համայնքներին վնաս պատճառելու վերաբերյալ դեպքերով նախապատրաստված նյութերով ու հարուցված քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը և համայնքներին պատճառված ընդհանուր վնասը կազմել է 54.368.999 ՀՀ դրամ գումար, որից 34.413.148 ՀՀ դրամը` որպես պետությանը, իսկ 19.955.851 ՀՀ դրամը` որպես ամայնքներին պատճառված վնաս: Նշված վնասից նյութերի նախապատրաստման կամ նախաքննության ընթացքում հատուցվել է ընդհանուր առմամբ 42.814.014 ՀՀ դրամ գումար, որից 34.082.914 ՀՀ դրամ գումարը` որպես պետությանը պատճառված վնասի հատուցման գումար, 8.731.100 ՀՀ դրամը` որպես համայնքին պատճառված վնասի հատուցման գումար: Եղեգիս խոշորացված համայնքին է վերադարձվել նաև պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ապօրինի օտարված, համայնքին պատկանող 4.6 հա հողատարածք:
Բացի դա, դատարանում քննված և ավարատված մեկ քրեական գործով վերականգնվել է նաև պետությանը պատճառված 2.222.399 ՀՀ դրամ գումարը:
Համեմատության համար նշենմ, որ 2017 թվականի ընթացքում արձանագրվել էր պետությանը և համայնքներին 9.726.959 ՀՀ դրամ վնաս պատճառելու վերաբերյալ հանցագործության 7 դեպք /որից 3.139.159 ՀՀ դրամը` որպես պետությանը, իսկ 6.587.800 ՀՀ դրամ գումարը` համայնքին պատճառված վնաս/: Վերականգնվել էր 6.148.280 ՀՀ դրամ գումար, որից 838.380 ՀՀ դրամը` որպես պետության, իսկ 5.309.900 ՀՀ դրամը` որպես համայնքին պատճառված վնասի փոխհատուցում:
Շնորհակալություն կատարած աշխատանքի և համագործակցության համար»։