Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գարիկ-սարգսյան
A A
Պաշտոնական

Արարատի մարզպետն արձակուրդ է մեկնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին արձակուրդ կտրամադրվի։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի հունիսի 10-21-ը ներառյալ: 
2. Գարիկ Սարգսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը»,- ասված է որոշման տեքստում: