Բացել լրահոսը Փակել լրահոսը
money1
A A
Հասարակություն

Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծն այսօրվանից հասանելի է

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝  այսօր՝ հունիսի 10-ին  տեղադրվել է «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ 

Ինչպես տեղեկանում ենք կայքից, ռազմավարությամբ  նախանշվում են հակակոռուպցիոն քաղաքականության առաջիկա տարիների  ուղենշային ուղղությունները, ինչպես նաև հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը:

Նախագծով կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական երեք ուղղություններն են՝ կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը և հակակոռուպցիոն կրթությունն ու իրազեկումը։

Ռազմավարությունը կոռուպցիայի կանխարգելումն իրականացնելու է հետևյալ  ենթաուղղություններով.

  • Վարչական կոռուպցիայի հաղթահարում.
  • Հանրային կառավարման համակարգում բարեվարքության ամրապնդում.
  • Հայտարարագրում.
  • Հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատում և մասնավոր հատվածում թափանցիկության բարձրացում.