Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-aYsbhnvCm7
A A
Հասարակություն

Դեռևս ամիսներ առաջ էի ներկայացրել պաշտոնից ազատմանս դիմումը. Արթուր Աղաբեկյան

Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Արթուր Աղաբեկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակցներ,

դեռևս ամիսներ առաջ Արցախի Հանրապետության նախագահին էի ներկայացրել ԱՀ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատմանս դիմումը: Դիմումի ընդունման ընթացքը հետաձգվեց նախագահ Սահակյանի հետ տեղի ունեցած զրույցից հետո` կապված մի շարք ներքաղաքական և անվտանգային հարցերի մասով իմ մասնակցության և դերակատարության հանգամանքով:

Վստահ եմ` արել եմ առավելագույնը, և իմ շնորհակալությունն եմ հայտնում ԱՀ նախագահին, իմ գործընկերներին` համատեղ աշխատանքի համար:

Շարունակելու եմ անտարբեր չմնալ Արցախի և նրա շուրջ կատարվող գործընթացներին»: