Բացել լրահոսը Փակել լրահոսը
C__Users_User_Desktop_ԴԱՏ ՀԻՎ_operativ (1)
A A
Պաշտոնական

Անհայտ անձը ՔԿ-ի արգելագոտուց կասկածելի զանգվածներով փաթեթ է ներս նետել

Անհայտ անձը, դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, թմրամիջոց իրացնելու նպատակով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի արգելագոտուց ներս է նետել փաթեթ, որը 2019թ.-ի հունիսի 8-ին հայտնաբերվել է քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից արգելագոտու հերթական զննությունն իրականացնելու ժամանակ:

Հայտնաբերվածի զննությամբ պարզվել է, որ փաթեթում առկա են եղել 39,5 գր ընդհանուր քաշով, ափիոնանման զանգված, 11,2 գր ընդհանուր քաշով, կանաչավուն, սուր հոտով բուսական զանգված, 5,3 գր ընդհանուր քաշով, բաց շագանակագույն, փոշենման զանգված, 1,9 գր ընդհանուր քաշով, շագանակագույն, սուր հոտով, մածուցիկ բուսական զանգված և 1 հատ «B 8» գրառմամբ դեղահաբ:

Հայտնաբերվածներն առգրավվել են: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։