Սպանություն և սպանության փորձ Երևանում. 56-ամյա տղամարդը մահացել է. Shamshyan.com
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ հունիսի 10-ին, սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության խումբը Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխել 2 քաղաքացու, որոնցից մեկը ճանապարհին մահացել է, գրում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Լիսինյան փողոցի բնակիչ՝ 56-ամյա Սարգիս Ավագյանն էր, ով վնասվածք էր ստացել «ձախ թուլակող շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, իսկ վիրավորը Երևան քաղաքի Բուռնազյան փողոցի բնակիչ՝ 24-ամյա Վահան Ֆեդոսևն է, ով հիվանդանոց է ընդունվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք վնասվածքները ստացել են Տիգրան Մեծի պողոտա և Գլինկա փողոցի խաչմերուկում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում