Բացել լրահոսը Փակել լրահոսը
-e1560020665653
A A
Պաշտոնական

«Ադեկվատի» ոչ մի անդամ մինչ այս պահը չի ձերբակալվել. դատախազություն

«Ադեկվադ»-ը հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ, մասնավորապես, նշված է. Ոստիկանությունը բերման է ենթարկել «ԱԴԵԿՎԱԴ»-ի 11 անդամների առանց որևէ ակներև հիմքի։ Մեր անդամները չեն իրականացրել որևէ անօրինական գործողություն և նման վարվելակերպը միայն մեկ բանի մասին է խոսում. սա քաղաքական հետապնդում է։

-------------------------------

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ ըստ հրապարակված տեղեկությունների՝ ձերբակալվածի կամ բերման ենթարկվածի կարգավիճակում գտնվում են «Ադեկվատ»ՀԿ-ի անդամները:

------------------------------

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն արձագանքել է  ֆեյսբուքում,

<<Ադեկվադ>-ի որևէ անդամ մինչ այս պահը չի ձերբակալվել: Մինչդեռ տեղեկատվությունը հենց սկզբից ուղղակիորեն հենց այդպես մատուցվեց: Լրատվամիջոցների մի մասն էլ, դատելով համապատասխան հղումների կամ ընդգծումների բացակայությունից, այդ տեկատվությունը տարածեցին՝ առանց պաշտոնական աղբյուրներից ճշգրտումներ անելու: Դժվար է հավատալ, որ մարդիկ Ոստիկանություն հրավիրելը, ինչը տեղի է ունեցել տվյալ դեպքում, կամ նույնիսկ բերման ենթարկելը չեն տարբերում ձերբակալումից: Հետևաբար մնում է կարծել, որ պարզապես մանիպուլյացիոն ծուղակ է հյուսվել, որի մեջ լրատվամիջոցների իմ շատ գործընկերներ են ընկել՝ կամա թե ակամա ստանձնելով այն տիրաժավորողի դերը>,-գրել է Աբրահամյանը: