Ս. թ. հուլիսի 1-ից, ԵԱՏՄ միասնական ներքին շուկայի գործունեության ապահովման նպատակով, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը  իր  մասնաճյուղ՝ «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններում, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կսահմանի միասնական տոմսի արժեք:

Մասնավորապես՝

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մշտական այցելության մուտքի տոմսի արժեքը կլինի 1500 ՀՀ դրամ՝ Հայաստանի Հանրապետության  և օտարերկրյա քաղաքացիների համար:

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանների մուտքի արժեքը կլինի՝ 1300 ՀՀ դրամ՝ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների համար:

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մուտքի տոմսի արժեքը կլինի 1000 ՀՀ դրամ՝ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների համար:

Միաժամանակ գների բարձրացման հետևանքները մեղմելու համար կսահմանվեն լրացուցիչ արտոնություններ` դպրոցականների, ուսանողների, կենսաթոշակառուների, փախստականների, ժամկետային զինծառայողների, Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների դպրոցական տարիքի երեխաների, Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքիների անդամների, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների և մի շարք այլ խմբերի համար:  Կլինի նաև նորույթ՝ ընտանեկան փաթեթ:

Արտոնությունների ամբողջական ցանկը կհրապարակվի առաջիկայում:

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ 
ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» 
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ