Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թատերական նկար
A A
Հասարակություն

Թատերականում սպասում են Արայիկ Հարությունյանին

Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտում ժամանակավոր  հանգիստ է տիրում՝ ուսանողները սպասում են հունիսի 8-ի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարար Արայիկ Հարությունյանի հետ կայանալիք հանդիպմանը։  Ուսանողական խորհրդի նախագահի պաշտոնակատար Միլենա Բալդրյանի խոսքով՝ ուսանողները առայժմ քայլեր չեն ձեռնարկում և միայն նախարարի հետ հանդիպումից հետո պարզ կդառնա հետագա քայլերը։

ԵԹԿՊ-ի ռեկտոր Լիլիթ Արզումանյանին «Ա1+»-ը հարց ուղղեց՝ նախարարի հետ հանդիպումից հետո, եթե ուսանողները կրկին պահանջեն իր հրաժարականը, արդյո՞ք ինքը կհրաժարվի իր պաշտոնից. տնօրենը պատասխանեց,-Դա բացառված է,- և ավելացրեց, որ ասելիք շատ ունի, սակայն կխոսի միայն նախարարի հետ հանդիպումից հետո։

Հիշենենք, որ մայիսի 22-ին ԵԹԿՊ-ի ռեկտորի ընտրության օրը, ուսանողները փակել էին ինստիտուտի դռները պահանջելով  ընտրել այլ ռեկտոր։