Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքապետ Էդուարդ Զաքարյանին ծեծի ենթարկելու համար ձերբակալվել է երեք անձ
Աջակցիր «Ա1+»-ինՔաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար Էդուարդ Զաքարյանին ծեծի ենթարկելու համար ձերբակալվել է երեք անձ, այդ թվում` Սամվել Բաբայանի Քաշաթաղի գրասենյակի պատասխանատուներից Կարեն Սահակյանը:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի ոստիկանության պաշտոնական կայքից։
«Սույն թվականի հունիսի 5-ին հաղորդագրություն էինք տարածել Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար 1984թ ծնված Է.Զ-ին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ։
Դեպքի առթիվ ԱՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը։
Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ` 1976թ ծնված Կ.Ս-ն և ՀՀ Աբովյան քաղաքի բնակիչներ` 1980թ ծնված Ա.Ա-ն և 1975թ ծնված Ա.Ե-ն ձերբակալված են։
Նախաքննությունը շարունակվում է»,- գրված է կայքում։