Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot_20190605-210423
A A
Հասարակություն

Աբովյանցին հաղթելու է. «Իմ քայլը» պատգամավոր (տեսանյութ)

Աբովյան քաղաքում տեղի էր ունենում քայլերթ-քարոզարշավի աջակցություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանի։

Քայլերթին մասնակցողներից՝ կուսակցության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ իրենք նպատակ չունեն ինչ-որ մեկի ազդեցությունն ուժեղացնել կամ թուլացնել, այլ իրենց նպատակը քաղաքացու ինքնագնահատականը բարձրացնելն է. «Որ աբովյանցին իմանա, որ ինքն է որոշողն իր քաղաքում»։

Լրագրողի դիտարկմանը, թե Գուլյանի խոսքով՝ հեղափոխությունը Աբովյան չի հասել, պատգամավորը նշեց, որ մի բան կարող է ասել. «Աբովյանցին հաղթելու է»։