Բացել լրահոսը Փակել լրահոսը
20190605_120139_HDR
A A
Հասարակություն

Ելակը՝ շատ, սոխը՝ քիչ.կարկուտն ու երաշտը գին են թելադրում

  Ամասիայի տարածաշրջանի 7 գյուղերի ցանքատարածություններ մոտ 70%-ով կարկտահարվել են: Ասում է Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը  եւ  մանրամասնում է՝ խոսքը վերաբերում է հացահատիկային և կերային ցանքատարածություններին:  Սա այնքան մտահոգիչ չէր լինի, եթե չլիներ նաեւ երաշտի վտանգը։ Այս  դեպքում արդեն  հարվածի տակ է նաեւ անասնապահությունը. անասնակերի խնդիր կառաջանա, եւ անասունների անկում կլինի։

Որ գյուղացին կոտրած տաշտակի առաջ չմնա, կարո՞ղ է նրան օգնել գյուղապահովագրությանը։

Ինչ ապահովագրության մասին է խոսքը, երբ կառավարությունը չի կարողանում կարկուտի դեմ արդյունավետ պայքարել,- ասում է  Հրաչյա Բերբերյանը։

Ըստ նրա՝ գյուղապահովագրական գործակալությունների ստեղծումը արդյունավետ կլինի միայն այն դեպքում, եթե ապահովվեն հետևյալ 4 նախադրյալները՝  իրապես կայացած հակակարկտային ծառայություն, բույսերի պաշտպանություն,  անասնաբուժություն և ոռոգման համակարգ:

Հակակարկտային կայանների չգործելու համար  նա ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին չի մեղադրում ։

«Էստեղ մենք որևէ մեղադրանք չունենք ԱԻՆ-ի աշխատանքի հետ, որովհետև նախարարությունը որևէ կապ չունի այն սարքերի(խմբ.՝ հակակարկտային կայաններ) և ժառանգության հետ, որոնք ստացել է: 10-15 տարի է՝ այդ սարքերը չեն աշխատում, էլի շարունակում են աշխատեցնել: Կառավարությունը կրկին իրենց ֆինանսավորում է, և արդյունքը տեսնում ենք»,- ասաց նա:

Բերբերյանը նշեց, որ հակակարկտային սարքերը ճիշտ նյութով չեն օգտագործում, ացիտելենի փոխարեն բութան են կիրառում, ինչը արդյունավետ չէ:

Անդրադառնալով Կառավարության կողմից գյուղացիներին տրամադրվող վարկերին, Բերբերյանը նշել է, որ դրանցից օգտվելը գյուղացիների համար բավական դժվար է: Վարկը ստանալու համար իրենք ամիսներով սպասում են, հիասթափված են:

Ի դեպ, բերքառատության տեսանկյունից՝ Հրաչյա Բերբերյանը  2019թվականը միջակ տարի է կանխատեսում։   Ըստ նրա՝  սովորական սպառողը, գինը հաշվի առնելով, ինքն էլ այդ կանխատեսում կանի. օրինակը՝ ելակը շատ է, իսկ սոխը ՝ քիչ։