Բացել լրահոսը Փակել լրահոսը
Arpa.pFng_
A A
Պաշտոնական

Երեխան ընկել է Արփա գետը

Հունիսի 1-ին, ժամը 15:46.14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ «Հարունի» կամրջի մոտակայքում, Արփա գետը երեխա է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ժամը 18:15-ի դրությամբ հայտնաբերվել է գետն ընկած երեխայի դին: 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: