Բացել լրահոսը Փակել լրահոսը
mankakan
A A
Հասարակություն

Երեւանի մետրոպոլիտենի «հաջորդ կայարանն» արդեն անուն ունի

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում կազմակերպվել է «Հաջորդ կայարանը՝ Մանկություն» խորագիրը կրող նկարների ցուցահանդեսը։
Լուսանկարները «պատմում են», թե ինչպես են երեխաները կառավարում մետրոպոլիտենի աշխատանքները՝ լինելով գանձապահ, շարժասանդուղքի հերթապահ, մեքենավար, կարգավար և այլն։
Տոնական տրամադրությունը ամբողջացնում է մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչող մանկական երաժշտությունը:

Լուսանկարները՝  Մերոպոլիտենի ֆեյսբուքյան էջից