Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Երեխաների հանդեպ բռնության պատճառներն ու կանխարգելման ուղիները (տեսանյութ)

Հունիսի 1-ին` ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում  տեղի է ունենում Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիս: Ասուլիսի ընթացքում «Բռնությունը փոխարինենք սիրով» հանրային արշավի մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչները կբարձրաձայնեն Հայաստանում երեխաների հանդեպ բռնության պատճառների և դրա կանխարգելման անհրաժեշտության մասին: 

Բանախոսներն են`

Վիկտորյա Օհանյան` ՅՈՒՆԻՍԵՖ-ի արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար (Թեմա` Օրենսդրությունը և դրա կիրառման ապահովումը՝ որպես երեխաների հանդեպ բռնության կանխարգելման և դրան արձագանքելու կարևոր գործոն)

Աստղիկ Մովսիսյան` «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության գրասենյակի ղեկավար (Թեմա` Ինչո՞ւ երեխաների հանդեպ բռնությունը սոցիալական նորմ չէ, ինչո՞ւ այն չի կարող համարվել տնտեսական ծանր վիճակի հետևանք. ակնարկ ավանդական արժեքների մասին)

Աիդա Մուրադյան` Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ (Թեմա`Դրական ծնողավարությունը՝ որպես երեխաների հանդեպ բռնության կանխարգելման կարևորագույն գործոններից մեկը)

Միրա Անտոնյան` «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի նախագահ (Թեմա` Ինչպես ենք արձագանքում բռնության դեպքերին, կխոսվի ծնող–երեխա հարաբերություններում իրավունք-պարտականություն բախումների ժամանակ միջամտության, երեխային պաշտպանելու ներկա հնարավորություների և խոչընդոտների մասին)

Ժիրայր Էդիլյան` Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն (Թեմա` «Բռնությունը փոխարինենք սիրով» հանրային արշավը՝ որպես համագործակցային արդյունավետ մոտեցման օրինակ):